• Դիլիջանի միջազգային դպրոց
  • Դիլիջանի միջազգային դպրոց
  • Դիլիջանի միջազգային դպրոց

Հասցե` ՀՀ, ք. Դիլիջան, Գետափնյա փ., 7

Տիպ՝ բազմաֆուկցիոնալ համալիր

Դասակարգում՝ A

Ընդհանուր մակերես՝ 69 000 ք. մ. (1 մասը՝ 37 000 ք.մ.)

Պայմանագրի սկիզբ՝ 2014թ.

 

Դիլիջանի միջազգային դպրոց

Դիլիջանի միջազգային դպրոցը (Դիլիջան, Հայաստան) Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում առաջին ուսումնական հաստատությունն է, որն ընդգրկված է Միացյալ Համաշխարհային Քոլեջների ցանցում: Այժմ գործում է միջազգային դպրոցի առաջին մասը  (37 հազ. ք.մ), որտեղ սովորում են 63 երկրներից եկած դեռահասներ:

Դիլիջանի քոլեջի առաջին մասը ներառում է պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ ամենաժամանակակից սարքավորումներով հագեցած հիմնական շենքը, սպորտի և բժշկական կենտրոններ, ֆուտբոլի դաշտ, վոլեյբոլի, բասկետբոլի և  թենիսի խաղահրապարակներ, ուսանողական հանրակացարաններ, բազմաֆունկցիոնալ կենտրոն և այլ շինություններ: Երկրորդ մասի շինարարության ավարտից հետո կրթական համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի 69 հազար ք.մ.: Համալիրի շինարարությունը իրականացվում է ըստ միջազգային BREEAM (շենքերի և շինարարական աշխատանքների էկոարդյունավետության գնահատման մեթոդ) ստանդարտի՝ հաշվի առնելով կլիմայական և հիդրոերկրաբանական պայմանները:

 

Մատուցվող ծառայություններ

 

  • Շինարարության փուլում տեխնիկական խորհրդատվություն;

  • Նախաշահագործում;

  • Հիմնական ճարտարապետական համակարգերի սարքավորումների տեխնիկական սպասարկում;

  • Ընդհանուր օգտագործման վայրերի և հարակից տարածքի համալիր մաքրություն;

  • Անվտանգության ծառայության կազմակերպում: