image description

ՆԱԽԱՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

  • Բազային ինժեներային համակարգերի սարքավորումների ընդունում՝ համապատասխան ակտերի ստորագրմամբ;
  • Սարքավորումների նախապատրաստական և փորձարկման աշխատանքների վերահսկողության իրականացում;
  • Ավարտված օբյեկտի ընդունման գործընթացին մասնակցություն՝ որպես շահագորշող կազմակերպություն;
  • Կատարողական փաստաթղթերի, աշխատանքային նախագծի և փաստացի կատարված աշխատանքների համապատասխանության ստուգում ;
  • Ինժեներատեխնիկական սարքավորումների գույքագրման կազմակերպում և անցկացում;
  • Սարքավորումների փաստաթղթերի փաթեթի պատրաստում (տեխնիկական անձնագրեր, հրահանգներ և այլն);
  • Վարձակալների կողմից ներքին հարդարման աշխատանքների կատարման կանոնների մշակում;
  • Վարձակալների գրասենյակնորում ներքին հարդարման աշխատանքների իրականացման վերահսկողություն՝ բազային կոմունիկացիաներին միացման կետերի տրամադրմամբ:
image description

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Կազմակերպության մասնագետները սպասարկում են նախագծով նախատեսված բոլոր ինժեներական համակարգերը, այդ թվում.
  • Էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգերը;
  • Օդափոխման և օդորակման համակարգերը;
  • Զովացման համակարգերը;
  • Ջեռուցման համակարգերը;
  • Ջրամատակարարման և կոյուղու համակարգերը;
  • Վերելակները և այլ վերամբարձ մեխանիզմները;
  • Հրշեջ համակարգերը հանրային տարածքներում և ավտոկայանատեղում;
  • Հակահրդեհային ազդանշանային և ծանուցման համակարգերը;
  • Անվտանգության ազդանշանային համակարգերը;
  • Ծխահեռացման և օդի դուրսմղման համակարգերը;
  • Սարքավորումների ավտոմատ կառավարման և վերահսկողության համակարգը;
  • Տեսահսկման համակարգը;
  • Հասանելիության վերահսկման համակարգը;
  • Կապի, ռադիո և հեռուստատեսության համակարգը;
  • Ավտոմատ դռները, դարպասները և ծածկերը:

ՊԼԱՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Պլանային տեխնիկական սպասարկումը իրականացվում է շահագործման ծառայության հաստիքային մասնագետների կողմից և անցկացվում է պլանային-կանխարգելիչ վերանորոգման գրաֆիկին համապատասխան՝ մշակված տեղակայված սարքավորումների առանձնահատկություններից ելնելով:

ՎԹԱՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Վթարային տեխնիկական սպասարկումը իրականացվում է RD Management-ի շարժական անձնակազմի կողմից: Արձագանքի առավելագույն ժամանակը՝ մեկ ժամ:

ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դիսպետչերական ծառայության կազմակերպումը թույլ է տալիս շուրջօրյա ռեժիմում հետևել շենքի բազային ինժեներային համակարգերի աշխատանքին և ժամանակին արձագանքել պրոբլեմային իրավիճակների առաջացմանը:

 
image description

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Շենքի ընդհանուր անվտանգության ապահովում;
  • Շենքում գտնվող մարդկանց անվտանգության ապահովում;
  • Վարչական կարգի պահպանություն;
  • Վարձակալների տարածքների ապահովություն;
  • Հրդեհի դեպքում տարհանման ուղեկցում;
  • Անվտանգության ազդանշանային համակարգի կարգավիճակի վերահսկողություն:
image description

ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Ընդհանուր օգտագործման տարածքների մաքրություն;
  • Առընթեր տարածքի մաքրություն;
  • Ավտոկայանատեղի մաքրություն;
  • Տարածքների ախտահանում, առնետների և միջատների ոչնչացում;
  • Ապակեպատ մակերևույթների, վիտրաժների և շենքի ճակատային մասի լվացում;
  • Բնական քարից մակերևույթների մշակում;
  • Ստացիոնար գորգերի մաքրում և փոխում;
  • Տանիքների մաքրում ձյունից և մանր աղբից;
  • Աղբահեռացում և ձնահեռացում;
  • Հետշինարարական մաքրում;
  • Մաքրության լրացուցիչ ծառայությունների մատուցում:
image description

ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Մուտքային զանգերի ընդունում և գրանցում;
  • Մուտքային փոստի ընդունելություն;
  • Այցելուների տեղեկատվական աջակցում;
  • Վարձակալների հայտերի և բողոքների ընդունում: