
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ
- Շենքերի շինարարական կառուցվածքների տեսողական զննում;
- Շենքերի ինժեներային համակարգերի տեսողական զննում՝ դրանց աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հիմնական հանգույցների ստուգմամբ;
- Չափողական գործողությունների և լաբորատոր հետազոտությունների անցկացում;
- Առկա էլեկտրական հզորությունների վերլուծություն և բավարարության գնահատում;
- Ինժենարային համակարգերի արտադրողականության գնահատում՝ նախագծային փոփոխականներին համապատասխանության հաստատմամբ;
- Ինժեներային սարքավորումների մաշվածքի գնահատում;
- Պլանային-կանխարգելիչ աշխատանքների անցկացման որակի ստուգում;
- Ինժեներային համակարգերի սպասարկումը իրականացնող կապալառու կազմակերպությունների ռեգիստրի կազմում;
- Եզրակացության պատրաստում, որը ներառում է թերությունների մատյան, ֆոտո հաշտվետվություն, առաջարկությունների ցուցակ:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
- Իրավական փաստաթղթերի վերլուծություն;
- Տեխնիկական գույքագրման պլանների, անշարժ գույքի օբյեկտների կադաստրային անձնագրերի վերլուծություն;
- Վարձակալության պայմանագրերի վերլուծություն;
- Ֆինանսական, հաշվապահական և հարկային հաշվետվությունների ստուգում;
- Անշարժ գույքի օբյեկտի հետ կապված իրավական ռիսկերի ռեգիստրի կազմում:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՈՒԴԻՏ
- Էներգետիկ անձնագրի և նախագծման փուլում «էներգաարդյունավետություն» բաժնի մշակում;
- Էներգախնայողությանն ուղղված միջոցառումների առաջարկությունների մշակում;
- Էներգետիկ անձնագրի համաձայնեցում տարբեր ատյաններում:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ
- Նախագծային փաստաթղթերի աուդիտ;
- Պրոեկտների գրանցում հավաստագրման համար;
- BREEAM, LEED հավաստագրված գնահատողի ներգրավման ծառայություններ;
- Բնապահպանական կառավարման ընթացակարգերի նկարագրում՝ միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան;
- Բնապահպանական ստանդարտներին համապատասխան հաշվարկների իրականացում;
- Հավաստագրման ուղեկցում:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ.
- Ինժեներային համակարգերի ներդրման տեխնիկական առաջադրանքների վերլուծություն;
- Էներգետիկ ռեսուրսների բավարարության վերլուծություն օբյեկտի ֆունկցիոնալ կառուցվածքի տեսանկյունից;
- Ինժեներային համակարգերի հիմքում դրված հիմնական տեխնիկական լուծումների վերլուծություն;
- Օբյեկտի էներգետիկ կենտրոնների տեղաբաշխման առաջարկությունների մշակում;
- Բազային ինժեներային համակարգերի հիմնական կոմունիկացիաների տեղաբաշխման առաջարկությունների մշակում;
- Շահագործման պատասխանատվության և հաշվեկշռային պատկանելիության սահմանագծման, բազային ինժեներային համակարգերի և վարձակալների համակարգերի հետ կապված առաջարկությունների մշակում;
- ՈՒղղահայաց փոխադրամիջոցների և դրանց ֆունկցիոնալության հետ կապված առաջարկությունների մշակում (վերելակներ, շարժասանդուխքներ և այլն);
- Շենքի ճակատային մասի, պատուհանների և վիտրաժների լվացման աշխատանքների կազմակերպման հետ կապված առաջարկությունների մշակում:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ.
- Նախագծային փաստաթղթերի վերլուծություն, փաստաթղթերի արխիվի ստեղծում;
- Մոնտաժային և նախապատրաստական աշխատանքների գնահատում և վերահսկողություն, թերությունների մատյանի կազմում;
- Օբյեկտի ընդունում շահագործման;
- Օբյեկտի շահագործման կազմակերպման հետ կապված աշխատանքների կատարում և և վարձակալների ինժեներային համակարգերի նախագծման համար ելակետային տվյալների պատրաստում: