skip to Main Content

Ճարտարագիտական համակարգերի սպասարկում

Ժամանակակից շինությունները բարդ ենթակառուցվածքային օբյեկտներ են, որոնք կախված են բազային ճարտարագիտական (ինժեներական) համակարգերի աշխատանքից։ Իսկ ճարտարագիտական համակարգերի ճիշտ սպասարկումը հիմք է ցանկացած շենքի արդյունավետ շահագործման համար: «Պռո ԷՄ ԷՍ»-ը առաջարկում է համակարգված մոտեցում ճարտարագիտական համակարգերի սպասարկման հարցում, ինչպես նաև մատուցում է շենքերի ընդունման և նախաշահագործման ծառայություններ, իրականացնում տեխնիկական աուդիտ։

Ճարտարագիտական համակարգերի տեխնիկական սպասարկում

Կազմակերպության մասնագետները սպասարկում են նախագծով նախատեսված բոլոր ինժեներական համակարգերը, այդ թվում.

Էլեկտրամատա-կարարման և լուսավորության համակարգերը

Օդափոխման, օդորակման և զովացման համակարգերը

Ջեռուցման համակարգերը

Ջրամատակարարման և կոյուղու համակարգերը

Հրշեջ համակարգերը, հակահրդեհային ազդանշանային և ծանուցման համակարգերը

Անվտանգության ազդանշանային համակարգերը; Տեսահսկման համակարգը

Ծխահեռացման և օդի դուրսմղման համակարգերը

Սարքավորումների ավտոմատ կառավարման և վերահսկողության համակարգը

Ավտոմատ դռները, դարպասները և ծածկերը

Back To Top