skip to Main Content

Տեխնիկական աուդիտի իրականացում

Տեխնիկական աուդիտի իրականացումը կարևոր է ինչպես շենքի ընդունման և նախաշահագործման փուլում, այնպես էլ արդեն իսկ շահագործվող շենք-շինություններում։ Նախագծային փաստաթղթերի և օբյեկտի ճարտարագիտական համակարգերի տեխնիկական վիճակի գնահատումը թույլ է տալիս եզրակացություններ անել շինության ներդրումային արժեքի մասին, ինչպես նաև գնահատել կապիտալ ծախսեր և օպտիմիզացնել համակարգերի շահագործման ծախսերը։

Տեխնիկական աուդիտի շրջանակներում կատարվում է՝

Նախագծային և կատարողական փաստաթղթային փաթեթի ամբողջականության ճշտում

Իրականցված աշխատանքների համապատասխանության ստուգումը կատարողական փաստաթղթերի հետ

Շահագործող կազմակերպության վարած փաստաթղթերի փաթեթի համապատասխանության ստուգումը ՀՀ գործող օրենքներին և նորմատիվ-իրավական ակտերին

Սպասարկման աշխատանքների որակի գնահատում՝ ստուգելով դրա համապատասխանությունը արտադրողի տրված ցուցումներին և տեղակայման առանձնահատկություններին

Տեխնիկական աուդիտի արդյունքում՝

  • Հստակ պատկերացում կունենաք օբյեկտի ճարտարագիտական համակարգերի վիճակի ամբողջական պատկերի շուրջ,
  • Կստանաք թերությունների մատյան և ֆոտոհաշվետվություն ներառող եզրակացություն,
  • Կստանաք թերությունների վերացմանն, ինչպես նաև համակարգերի շահագործման արդիականացմանը և ծախսերի իջեցմանն ուղղված առաջարկությունների ցանկ։

Հայտնաբերված թերությունների շտկման շնորհիվ՝

  • Կբարելավվի սպասարկման արդյունավետությունը,
  • Կբարձրանա համակարգերի ՕԳԳ-ն,
  • Կկրճատվի էներգոռեսուրսների ծախսը,
  • Կնվազի վթարային իրավիճակների առաջացման հավանականությունը։
Back To Top